«Դասավանդի'ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի ներազդեցությունը քաղաքականության մշակման համատեքստում | Teach Teach For Armenia’s Influence on Education Policy Development
Ներածություն
Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է եղել որակավորված ուսուցիչների պակասի մարտահրավերի առաջ։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած տվյալների արխիվի՝
2022թ.՝ 700 թափուր հաստիք
2023թ.՝ 837 թափուր հաստիք
2024թ.՝ 623 թափուր հաստիք
2025թ. մարտի դրությամբ՝ 741 թափուր հաստիք
Այս թվերը վկայում են, որ կրթական համակարգում ուսուցիչների համալրման խնդիրը կրում է շարունակական և դինամիկ բնույթ, ինչը սպառնում է կրթության որակի և հավասար հասանելիության հիմունքներին։ Առաջիկա տասնամյակում նախանշվում է նաև նոր խնդրահարույց ալիք՝ պայմանավորված ուսուցիչների կենսաթոշակային տարիքի աճով։
Այս մարտահրավերը միայն տեղական չէ, այլ խորապես արտահայտվում է նաև համաշխարհային համատեքստում։ Վերջին տարիներին մի շարք երկրներ՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, բախվում են ուսուցիչների համալրման և պահպանման լուրջ խնդիրներին։ Ըստ NFER-ի և Education Policy Institute-ի համատեղ 2025 թվականի զեկույցի՝ Անգլիայում ուսուցիչների պատրաստման գրեթե բոլոր առարկայական թիրախները մնացել են չապահովված՝ STEM առարկաների դեպքում բացերը հասնում են մինչև 40%։ Նույնիսկ երբ որոշ թիրախային ոլորտներում արձանագրվում է դիմորդների աճ, համակարգը շարունակում է տառապել սկսնակ ուսուցիչների արտահոսքից, գերծանրաբեռնվածությունից և մասնագիտության գրավչության նվազումից։
Միևնույն ժամանակ, ՀՀ-ում համակարգն ապրում է բազմաշերտ վերադասավորման փուլ։ Դպրոցների առաջիկա կառուցվածքային միավորումների արդյունքում մի շարք ուսուցիչներ կարող են դուրս մնալ գործող համակարգից՝ առաջացնելով որոշակի քանակի ավելցուկ։ Զուգահեռաբար, Արցախից տեղահանված հարյուրավոր ուսուցիչներ արդեն իսկ համալրել են և համալրում են ՀՀ-ում առկա թափուր հաստիքները՝ մասնակիորեն մեղմելով բացը։ Ավելին, վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումները ձևավորում են նոր հնարավորություններ՝ ոլորտ մուտք գործելու համար, ներառյալ այլընտրանքային ուղիները՝ ինչպիսիք է 30 կրեդիտի մոդելը։ Այս հակադիր, սակայն փոխլրացնող զարգացումները պահանջում են համալիր և ճկուն լուծումներ՝ ոչ միայն կադրերի համալրման, այլև համակարգի հավասարակշռման համար։
«Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը, արձագանքելով դինամիկ մարտահրավերին, դեռևս 2022թ-ին հանդես է եկել համակարգային լուծման նախաձեռնությամբ՝ առաջարկելով մանկավարժական որակավորման նոր ուղի՝ 30 կրեդիտ տրամադրող մոդուլի միջոցով, որը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժական որակավորում չունեցող մասնագետներին համալրել հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ առանց մանկավարժական էթիկայի ու մասնագիտական պատրաստվածության որակի զիջման։
Մենք առաջին կազմակերպությունն ենք եղել, ում կողմից մշակված վերապատրաստման ծրագիրը՝ 30 կրեդիտով, պաշտոնապես երաշխավորվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Հետևողական մնալով համակարգային լուծումներ առաջարկելու մեր հանձնառությանը՝ մենք ոչ միայն նախաձեռնել ենք 30 կրեդիտի գաղափարը, այլ նաև նախաձեռնել ենք դրա կարգավորման և լրամշակման գործընթացը։ Այդ նպատակով առաջարկել և համատեղ մշակել ենք այն կարգը, որը մի կողմից սահմանում է կրեդիտների շնորհման չափանիշները, մյուս կողմից՝ ապահովում է ԲՈՒՀ-ական մասնագիտության և դպրոցում դասավանդվելիք առարկայի համապատասխանեցումը։
Ի հավելումն՝ մեր նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել նաև ուսուցչի գործուղման կարգում, որի արդյունքում իրավաբանական անձանց կողմից առաջադրված ուսուցիչները ևս կարող են ընդգրկվել կարգով նախատեսված խրախուսման համակարգում՝ ներառյալ լրացուցիչ ֆինանսական հատկացումները։ Այս բարեփոխումը զգալի խթան է ինչպես ապագա ուսուցիչների, այնպես էլ շահառու կազմակերպությունների համար՝ համակարգային լրացման գործընթացը դարձնելով առավել գրավիչ, կայուն և երկարաժամկետ:
Միևնույն ժամանակ, առաջնորդվելով պետական ռազմավարական առաջնահերթություններով և դաշտում առկա տրամաբանական բացերով՝ առաջարկել ենք լրացուցիչ մեխանիզմներ՝ դպրոցների կատարողականի հիման վրա խրախուսման և աջակցության համակարգի ներդրման համար։ Այս կարգը նպատակ ունի խրախուսել բարձր կատարողական արդյունք ցուցաբերած ուսումնական հաստատություններին, ինչպես նաև նպատակային աջակցություն տրամադրել նրանց, որոնք գտնվում են բարելավման կարիքի մեջ։
«Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ն այս նախաձեռնություններով վերահաստատում է իր դերը ոչ միայն որպես խնդիր արձանագրող, այլև՝ լուծումներ մշակող և պետության հետ համահունչ գործող գործընկեր, որը ներգրավված է կրթական քաղաքականության ձևավորման ու գործնական իրականացման բոլոր մակարդակներում։
Ստորև ավելի մանրամասն կներկայացնենք «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի «Հանրային քաղաքականության լաբորատորիայի» ներգրավմամբ ընթացիկ տարում իրականացված փոփոխությունները։
Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգ
Մանկավարժական որակավորման ճանապարհների ընդլայնում՝ 30 կրեդիտ համակարգով
«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը» նախաձեռնվել և համատեղ մշակվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Հանրային քաղաքականության լաբորատորիայի շրջանակներում՝ կրթության ոլորտում վերապատրաստման նոր մեխանիզմներ առաջարկելու նպատակով։
Կարգի նախնական առաջարկը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Այնուհետև, համատեղ աշխատանքային խմբի (ներառյալ նախարարության, «Դասավանդիր Հայաստան» և բուհերի ներկայացուցիչներ) կողմից կարգը լրամշակվել է՝ ապահովելով համակարգի պահանջներին և միջազգային փորձին համապատասխանեցում։
2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող մասնագետներին հնարավորություն տրվեց աշխատել դպրոցներում՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով։ Սակայն գործընթացի մանրամասն կարգավորումը դեռ բաց էր մնացել, ինչը որոշ խնդիրներ էր առաջացնում կիրառման փուլում։
Պատգամավորների առաջարկների հիման վրա նախագծում ներառվել է նաև լիազորող նորմ, որը նախատեսում է բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժական որակավորում չունեցող անձանց ընդունել դպրոցներ՝ պարտադիր կերպով հավաքելով մանկավարժական 30 կրեդիտ։
Այս բացը լրացնելու նպատակով 2025 թ. մայիսի 12-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N41-Ն հրամանով հաստատվեց 30 կրեդիտի շնորհման կարգը, որը թույլ է տալիս նման մասնագետներին ձեռք բերել անհրաժեշտ մանկավարժական հմտություններ և ստանալ դասավանդելու իրավունք։
Կարգի հիմնական դրույքները
Դասընթացը բաղկացած է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններն ապահովող մոդուլներից, որոնք միավորված են 30 կրեդիտային համակարգում։
Դասընթացին մասնակցելու համար հայտատուն պետք է ունենա տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն կամ համապատասխան կրեդիտների առկայություն՝ ինչպես սահմանված է կարգում։
Դասընթացը կազմակերպում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած բուհերը կամ կազմակերպությունները՝ համապատասխան կրթական ծրագրերով։
Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է վկայական՝ ներառյալ նախարարի հրամանով երաշխավորված լինելու մասին նշումով։
Դասընթացի ավարտական քննությունը և հետազոտական աշխատանքը ապահովում են մասնակիցների գիտելիքների և կարողությունների գնահատումը։
Այս կարգը նպաստում է կրթության ոլորտում մասնագետների պակասի թեթևացմանը՝ ընձեռելով նորարարական և ճկուն ճանապարհ ոչ մանկավարժական ոլորտում կրթություն ստացածների համար՝ չնվազեցնելով մանկավարժական էթիկայի և պատասխանատվության կարևորությունը։ Սա հատկապես կարևոր է մարզերում, որտեղ Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած արխիվի՝ Հանրապետության ողջ տարածքում 2022թ.-ին առկա էր ուսուցչի 700 թափուր հաստիք, իսկ 2023թ.-ին` 837։ 2025 թվականի մարտ ամսվա դրությամբ Հանրապետությունում առկա է 741 ուսուցչի թափուր հաստիք։ Ուսուցիչների թափուր հաստիքների համալրման նպատակով պարբերաբար հայտարարվում են մրցույթներ՝ որոշ պարագաներում միևնույն հաստիքի համար՝ երկու և ավել անգամներ. վտանգված է երեխաների կրթության իրավունքը։
Այս փաստերը ապացույցն են, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է որակավորված ուսուցիչների համալրման խնդիր, ինչը ուղղակի ացդեցությունն է ունենում առողջ կրթական համակարգ ունենալու ձգտումներին, իսկ առնվազն 10 տարի հետո՝ կենսաթոշակային տարիքով պայմանավորված, կունենանք ուսուցիչների ֆիզիկական բացակայության խնդիր, ինչի հասցեագրման ուղղված գործողություններն ամրագրված են նաև ՀՀ կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրում։
Միջազգային համատեքստ և փորձ
Ուսուցիչների թափուր հաստիքները լրացնելու մարտահրավերի ֆոնին մի շարք երկրներ, ինչպես Էստոնիան, Վրաստանը և ԱՄՆ-ը, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների մասնագետներին դառնալ ուսուցիչներ՝ հատուկ ծրագրերի միջոցով։ Օրինակ՝ Էստոնիայում պահանջվում են առարկայական դասընթացներ և քննություններ, Վրաստանում կարելի է աշխատել որպես ուսուցիչ՝ հանձնելով առարկայական քննություն և ստանալով մենթորական աջակցություն, իսկ ԱՄՆ-ում գործում են արագացված սերտիֆիկացման ծրագրեր։ Նման փորձը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար՝ ուսուցիչների պակասը հաղթահարելու համար։
Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
__________
Հիմնավորում
ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրով սահմանված ռազմավարական առաջնահերթությունները և ՀՀ կրթության մինչև 2030 զարգացման ծրագիրը ընդգրկում են նաև ուսումնական հաստատությունների արդյունավետության գնահատման կարևորությունը։ Հայաստանի հանրակրթական դպրոցների գործունեության գնահատման գոյություն ունեցող համակարգերը գործում են տարբեր չափանիշներով և ընթացակարգերով, ինչը խոչընդոտում է դպրոցի կարիքների իրական պատկերի արտացոլմանը զարգացման ծրագրում:
Հետազոտություն և առաջարկի մշակում
Այս հիմնախնդիրը լուծելու նպատակով «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հանրային քաղաքականության լաբորատորիան իրականացրել է խորքային հետազոտություն, որի հիման վրա մշակվել են առաջարկություններ։ Ըստ այդմ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև նախարարության կից կառույցների՝ Կրթության զարգացման և տեխնոլոգիաների ազգային կենտրոնների (ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ) ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի գործունեություն
Աշխատանքային խումբը ամիսներ տևած ինտենսիվ աշխատանքի արդյունքում քննարկել և մշակել է կարգի նախագիծը, որը նպատակ է հետապնդում բարձր և ցածր կատարողական ունեցող ուսումնական հաստատություններին համապատասխան խրախուսում և աջակցություն տրամադրելու նոր համակարգ ներդնելու։
Նախագծի կարգավիճակը
Արդյունքում մշակված կարգի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, լրամշակվել և ընդունվել է ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշմամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:
Ակնկալվող արդյունքներ
Նոր կարգը կստեղծի կրթության որակի գնահատման և խրախուսման վստահելի, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կխթանի կրթական հաստատությունների մրցակցությունը և կարողությունների զարգացմանը։ Բարձր կատարողականի հաստատությունները կստանան ֆինանսական խրախուսում, իսկ ցածր կատարողական ունեցողներին տրամադրվելու է նպատակային աջակցություն՝ բարելավման ծրագրերի իրականացման համար։
Համաձայնեցվածությունը ռազմավարական նպատակների հետ
Ներդրված փոփոխությունները համապատասխանում են ՀՀ կառավարության կրթության ոլորտի ռազմավարական ծրագրերին, որոնք նախատեսում են կրթության որակի և կառավարման արդյունավետության բարձրացում՝ ուղղված համընդհանուր ու կայուն զարգացման ապահովմանը։
Introduction
For many years, the Republic of Armenia has faced the persistent challenge of a shortage of qualified teachers. According to archival data published by the Ministry of Education, Science, Culture and Sports (MESCS) of the Republic of Armenia:
2022: 700 vacant positions
2023: 837 vacant positions
2024: 623 vacant positions
As of March 2025: 741 vacant positions
These figures demonstrate that the issue of staffing within the education system remains continuous and dynamic, posing risks to both the quality and equitable accessibility of education. In the coming decade, an additional wave of challenges is anticipated due to an increase in the number of teachers approaching retirement age.
This challenge is not unique to Armenia; it is deeply reflected in the global context as well. In recent years, many countries—including the United Kingdom—have faced serious difficulties in teacher recruitment and retention. According to a 2025 joint report by the NFER and the Education Policy Institute, nearly all subject-specific teacher training targets in England have gone unmet, with shortages in STEM subjects reaching up to 40%. Even where certain priority fields show an increase in applicants, the system continues to suffer from high attrition among novice teachers, excessive workloads, and declining interest in the profession.
At the same time, Armenia’s education system is undergoing a multilayered transformation. Due to upcoming structural consolidations of schools, some teachers may exit the current system, creating a certain surplus. In parallel, hundreds of teachers displaced from Artsakh have already filled—or continue to fill—vacant positions in Armenia, partially mitigating the shortage. Moreover, ongoing educational reforms in recent years have introduced new pathways into the profession, including alternative routes such as the 30-credit model. These contrasting yet complementary developments call for comprehensive and flexible solutions to ensure not only staffing, but also systemic balance.
Responding to these evolving challenges, Teach For Armenia initiated a system-level solution back in 2022 by proposing a new pathway for pedagogical qualification: a 30-credit certification model, which enables specialists with higher education—but without teaching qualifications—to enter general education schools without compromising on pedagogical ethics or professional preparation.
We were the first organization whose 30-credit training program received official endorsement from the MESCS. Remaining committed to proposing system-level solutions, we not only introduced the 30-credit concept but also initiated the process of its regulation and refinement. To this end, we proposed and co-developed the procedure that both defines the criteria for credit allocation and ensures alignment between university-level specializations and the school subjects to be taught.
In addition, at our initiative, amendments were made to the teacher assignment regulation, allowing teachers nominated by legal entities to be included in the incentive mechanisms set by the procedure—including eligibility for additional financial allocations. This reform provides a substantial incentive for both prospective teachers and partner organizations, making the systemic placement process more attractive, sustainable, and long-term.
Furthermore, guided by national strategic priorities and evident gaps in the field, we proposed additional mechanisms for introducing a performance-based system of support and incentives for schools. This procedure aims to reward educational institutions demonstrating high performance and provide targeted assistance to those requiring improvement.
Through these initiatives, Teach For Armenia reaffirms its role not only as an observer of systemic challenges but also as a designer of solutions and a proactive partner working in alignment with the government. The organization is actively involved in all levels of educational policy development and practical implementation.
Below, we present a more detailed overview of the policy changes implemented this year with the involvement of the Teach For Armenia Public Policy Laboratory
Procedure for Awarding at Least 30 Credits Through a Training Program Implemented with Modules Ensuring Pedagogical-Psychological and Instructional-Methodological Competencies
Expanding Pathways to Teacher Qualification Through a 30-Credit System
The “Procedure for Awarding at Least 30 Credits Through a Training Program Consisting of Modules on Pedagogical-Psychological and Instructional Skills” was initiated and jointly developed within the Public Policy Lab of the Teach For Armenia Foundation, with the goal of proposing new mechanisms for professional development in the field of education.
The initial proposal of the procedure was submitted to the Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia. Afterwards, a joint working group—including representatives from the Ministry, Teach For Armenia, and universities—revised and refined the document to ensure alignment with system requirements and international best practices.
In 2022, an amendment to the Law on General Education allowed specialists with higher education but without a teaching qualification to work in schools, provided they complete 30 pedagogical credits. However, the detailed regulation of this process was still missing, causing certain challenges during implementation.
Based on suggestions from Members of Parliament, the draft also included an authorizing provision allowing individuals with higher education but without a teaching qualification to be employed in schools on the condition that they complete the mandatory 30 pedagogical credits.
To close this gap, on May 12, 2025, the Minister of Education, Science, Culture, and Sports approved Order No. N41-N establishing the procedure for awarding 30 credits. This procedure enables such professionals to acquire the necessary pedagogical competencies and obtain the right to teach.
Key Provisions of the Procedure
The training program consists of modules that develop pedagogical-psychological and instructional skills, all integrated within a 30-credit system.
To participate in the program, applicants must hold a higher education degree in the relevant subject area or possess equivalent credits as defined by the procedure.
The training is delivered by universities or organizations endorsed by the authorized state education body, using approved educational programs.
Upon completion, participants receive a certificate, including a note verifying endorsement by ministerial order.
The final examination and research assignment ensure the assessment of participants’ knowledge and competencies.
This procedure helps alleviate the shortage of specialists in the education sector by providing an innovative and flexible pathway for individuals educated in non-pedagogical fields to enter teaching—without compromising the importance of pedagogical ethics and professional responsibility. This is especially significant in the regions, where, according to archived data published by the Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia, there were 700 vacant teaching positions nationwide in 2022 and 837 in 2023. As of March 2025, there are 741 vacant teaching positions across the country. To address these shortages, competitions are regularly announced, in some cases multiple times for the same position—placing children’s right to education at risk.
These facts demonstrate that Armenia faces an ongoing challenge in staffing qualified teachers, which directly impacts the goal of building a strong education system. Moreover, within the next 10 years, a significant number of teachers will reach retirement age, leading to a further shortage—an issue acknowledged and addressed in the State Program for the Development of Education in Armenia until 2030.
International Context and Experience
Amid the global challenge of filling teacher vacancies, several countries — such as Estonia, Georgia, and the United States — offer pathways for professionals from various fields to become teachers through specialized programs. For example, Estonia requires subject-specific coursework and examinations; in Georgia, individuals can work as teachers by passing a subject exam and receiving mentorship support; and in the U.S., accelerated certification programs are available. This kind of experience could also be valuable for Armenia as it seeks to address its teacher shortage.
Proposal of the Government of the Republic of Armenia on establishing the procedure for providing additional funding to reward educational institutions with high performance results and to support those with low performance results.
_________
JUSTIFICATION
The strategic priorities defined by the Government Program of the Republic of Armenia for 2021–2026, as well as the Education Development Program of Armenia until 2030, emphasize the importance of evaluating the effectiveness of educational institutions. The existing systems for assessing the performance of general education schools operate with varying criteria and procedures, which hinders the accurate reflection of school needs in their development plans.
Research and Development of Recommendations
To address this issue, the “Teach For Armenia” Public Policy Laboratory conducted an in-depth study, based on which recommendations were developed. Accordingly, a working group was established, comprising representatives from the Ministry of Education, Science, Culture and Sports (MoESCS), as well as affiliated structures—the National Center for Educational Development and Innovations (NCEDI) and the National Center for Educational Technologies (NCET).
Activities of the Working Group
Through several months of intensive work, the working group discussed and developed the draft procedure aimed at introducing a new system for providing appropriate incentives and support to educational institutions with high and low performance results.
Status of the Proposal
The resulting draft procedure was submitted for public consultation, revised, and subsequently adopted by the Government of the Republic of Armenia through Decision No. 1150-N of August 14, 2025. This decision enters into force on January 1, 2026, while the funding stipulated by the decision will be provided starting from January 1, 2027.
Expected Outcomes
The new procedure will establish a reliable, transparent, and effective system for evaluating and incentivizing education quality, which will stimulate competition among educational institutions and promote capacity development. High-performing institutions will receive financial incentives, while low-performing institutions will be provided with targeted support to implement improvement programs.
Alignment with Strategic Objectives
The proposed changes align with the Government of the Republic of Armenia’s strategic programs in the field of education, which aim to enhance the quality of education and the effectiveness of management, ensuring inclusive and sustainable development.
Հղումներ I References
ՀՀ ուսուցիչների թափուր հաստիքների արխիվ https://kadrer.emis.am/
ՀՀ կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագիր, 46 ենթակետ (Arlis) https://www.arlis.am/hy/acts/171800
NFER-ի և Education Policy Institute-ի համատեղ 2025 թվականի զեկույց https://www.nfer.ac.uk/blogs/teacher-recruitment-crisis-are-we-finally-turning-the-corner/
Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգ (Arlis) https://www.arlis.am/hy/acts/206842
Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը (Arlis) https://www.arlis.am/hy/acts/175541
Հայաստանի Հանրապետության հանրակրթության ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին (Arlis) https://www.arlis.am/hy/acts/93577
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները (Arlis) https://www.arlis.am/hy/acts/168835
Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին (Arlis) https://www.arlis.am/hy/acts/210691/latest