ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Հաստատված է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի 31.08.2021 թվականի 31082021 հրամանով
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օգտագործման կանոնները (այսուհետ` նաև Կանոններ) սահմանում են teachforarmenia.org կայքում (այսուհետ` նաև Կայք) տեղադրված նյութերի օգտագործման կանոնները:
2. Կայքում տեղադրված բոլոր և ցանկացած նյութերի, այդ թվում, բայց ոչ միայն գրաֆիկներ, վիդեոներ, նկարներ, տեքստեր և այլն, (այսուհետ` նաև Նյութ/եր) բացառիկ գույքային իրավունքները պատկանում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին (այսուհետև` նաև Հիմնադրամ):
3. Մուտք գործելով և Կայքն օգտագործելով անձը համաձայնվում է դրա օգտագործման Կանոններին: Կանոնները պարտադիր են բոլորի համար` անկախ անձանց հետ առանձին կնքված պայմանագրից։
4. Կայքում տեղադրված Նյութերի (ամբողջական կամ մասնակի) կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հիմնադրամի թույլտվությունը:
5. Հեղինակային նյութերն արտահայտում են միայն հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կարծիքի հետ։
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6. Օգտագործումը ներառում է ցանկացած բնույթի վերարտադրումը, տարածումը, թարգմանությունը, վերամշակումը և ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:
7. Նյութերը ցանկացած ձևով (մասամբ՝ մինչև 40 տոկոսի չափով կամ Նյութերից քաղվածքներ) վերարտադրելիս Կայքին հղում կատարելը պարտադիր է: Հղում կատարելիս Կայքի համապատասխան էջին ակտիվ հղում տեղադրելը պարտադիր է։ Հղման առկայությունը չի ենթադրում Հիմնադրամի կողմից տվյալ կայքին, անձին կամ նյութին հավանության տալը:
8. Նյութերի` ամբողջական կամ կեսից ավելի օգտագործման դեպքում թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է info@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեի կամ փոստային առաքման միջոցով դիմել Հիմնադրամին և հստակորեն նշել.
Նյութը և Նյութի հղումը, որի համար ցանկանում եք թույլտվություն ստանալ,
այն նպատակ/ներ/ը, որի համար ցանկանում եք օգտագործել Նյութը և
կոնտակտային տվյալներ:
Նյութի օգտագործման թույլտվությունը համարվում է տրված այն դեպքում, երբ Հիմնադրամի կողմից հետադարձ կապով ստացվում է գրավոր թույլտվությունը:
Հիմնադրամն իրավունք ունի պահանջել օգտագործման հստակ չափ և պայմաններ, որոնք նախապես նշված կլինեն պատասխան նամակում:
9. Տպագիր օգտագործողները` մեջբերելով Նյութերը, պարտավոր են վկայակոչել աղբյուրը, իսկ էլեկտրոնային օգտագործողները պարտավոր են մեջբերել Նյութերը ակտիվ հղում կատարելով կայքի համապատասխան էջին:
Ակտիվ հղումը պետք է լինի ակնհայտ և ոչ քողարկված տողերի կամ տառերի մեջ:
10. Արգելվում է Նյութի վերարտադրման և/կամ այլ կերպ օգտագործման ժամանակ կատարել փոփոխություն Նյութում։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
11. Անձը, որը չի կատարում Կանոնների կամ ՀՀ օրենսդրության պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող և ենթակա է պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Նյութի իմաստի աղավաղումը, ցանկացած չափով և քանակով փոփոխությունը կամ կոնտեքստից կտրված ներկայացնելը կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
13. Կանոնների ցանկացած դրույթի խախտման դեպքում Հիմնադրամն իրավունք ունի ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով, պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը:
14. Հիմնադրամը պատասխանատու չէ Նյութի որևէ մեկի կողմից մեկնաբանության, օգտագործման կամ վերլուծությունների արդյունքների համար:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15. Հիմնադրամն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել և/կամ լրացնել Կանոնները: Յուրաքանչյուր անգամ որևէ Նյութի օգտագործումը համարվում է Կանոնների վերջին փոփոխություններին ծանոթություն և համաձայնություն:
16. Բոլոր հարցերը և վեճերը, կապված Կայքի այցելության և նրա օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
17. Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` առավելագույնը մեկամսյա ժամկետում, համաձայնություն ձեռքչբերելու դեպքում վեճերն լուծվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
18. Կանոնները կազմված են երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Տեքսերի միջև հակասության դեպքում հայերենն ունի գերակայություն: