Սրանք «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի քաղաքականություններն են՝ ծրագրի, որի հետ Հայաստանի կրթական նախաձեռնությունը կիսում է առաքելությունը և ներկայում նաև կապի տվյալները։ Երկու կազմակերպություններն իրավաբանորեն առանձին սուբյեկտներ են, իսկ Հայաստանի կրթական նախաձեռնության սեփական գաղտնիության քաղաքականությունն ու պայմանները պատրաստման փուլում են։ Մինչ դրանց հրապարակումը կիրառվում են սրանք։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը՝ այսուհետ Հիմնադրամ կամ մենք, հարգում է ձեր գաղտնիությունը և հանձնառու է պաշտպանելու այն՝ պահպանելով այս քաղաքականությունը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ այն՝ հասկանալու ձեր տեղեկությունների վերաբերյալ մեր գործելակերպը և դրանց հետ վարվելու ձևը։ Օգտվելով մեր կայքից՝ դուք հայտնում եք ձեր համաձայնությունը այս գաղտնիության քաղաքականության պայմաններին։
Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը՝ GDPR, անձնական տեղեկությունների օգտագործման և մշակման վերաբերյալ եվրոպական կանոնակարգ է։ Մենք հանձնառու ենք ձեր տեղեկությունները մշակելու GDPR-ին համապատասխան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2018 թվականի մայիսի 25-ից։
Ձեր իրավունքներն ու նախընտրությունները
Մենք հանձնառու ենք հարգելու գաղտնիության ձեր իրավունքը։ Այդ նպատակով կարևոր է ձեզ տեղեկացնել այն որոշակի իրավունքների մասին, որոնք ունեք մեզ տրամադրած տեղեկությունների նկատմամբ։
- Հասանելիության իրավունք՝ ձեր տեղեկությունների մասին տեղեկանալու և դրանց հասանելիություն պահանջելու իրավունք։
- Ուղղման իրավունք՝ պահանջելու, որ փոփոխենք կամ թարմացնենք ձեր տեղեկությունները, երբ դրանք անճիշտ կամ թերի են։
- Ջնջման իրավունք՝ պահանջելու, որ ջնջենք ձեր տեղեկությունները։
- Սահմանափակման իրավունք՝ պահանջելու, որ ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնենք ձեր բոլոր կամ որոշ տեղեկությունների մշակումը։
- Առարկելու իրավունք՝ առարկելու ուղղակի մարքեթինգի նպատակներով ձեր տեղեկությունների մշակմանը։
- Տվյալների տեղափոխելիության իրավունք՝ պահանջելու ձեր տեղեկությունների պատճենն էլեկտրոնային ձևաչափով և դրանք այլուր օգտագործելու համար փոխանցելու համապատասխան իրավունք, և
- Ավտոմատացված որոշումների չենթարկվելու իրավունք՝ չենթարկվելու բացառապես ավտոմատացված որոշումների կայացման, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա հիմնված որոշման, երբ այն ձեզ համար իրավական կամ համանման նշանակալի հետևանք կունենա։
Կարևոր է, որ հասկանաք այս իրավունքները և իմանաք, որ ազատ եք դրանցից յուրաքանչյուրը կիրառելու ձեր տեղեկությունների նկատմամբ։ Եթե ցանկանում եք օգտվել դրանցից, կապվե՛ք մեզ հետ ստորև նկարագրված ձևով։ Ձեր հարցման մեջ նշեք՝ ա) որ տեղեկություններին է այն վերաբերում և բ) վերը նշված իրավունքներից որը կցանկանայիք իրացնել։
Ինչ տեղեկություններ ենք հավաքում
Երբ մեր կայքի միջոցով նվիրատվություն եք կատարում Armenia Education Foundation-ին՝այստեղ, կամ անցանց, մենք կխնդրենք ձեր անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության կամ գրանցման հասցեն և նմանատիպ այլ տեղեկություններ։
Ձեր անունն ու էլեկտրոնային փոստի հասցեն խնդրում ենք նաև մեր լրատուին բաժանորդագրվելիս։
Երրորդ կողմի հարթակները կարող են ձեզնից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, օրինակ՝ բանկային քարտի համար։ Մենք այդ տեղեկություններին հասանելիություն չունենք, և դրանց նկատմամբ կիրառվում են այդ հարթակների պայմաններն ու քաղաքականությունները։
Մեր կայքը կարող է նաև ավտոմատ կերպով տեղեկություններ հավաքել ձեզնից և հետևել կայքի օգտագործմանը՝ տեղեկությունների հավաքման ու հետևման որոշ տեխնոլոգիաներով, օրինակ՝թխուկներով։ Մենք կարող ենք նաև ավտոմատ հավաքել տեղեկություններ ձեր շարժական սարքի և ինտերնետ կապի մասին, ինչպես նաև իրական ժամանակում՝ սարքի գտնվելու վայրի մասին։ Կարող ենք գրանցել նաև կայքի բոլոր այցելուների IP հասցեները։ Որոշ գործառույթներից հնարավոր է հրաժարվել։
Մեր հավաքած որոշ տեղեկություններ կարող են անձը նույնականացնող լինել՝ օրինակ ձեր անունն ու հեռախոսահամարը։ Այլ տեղեկությունները, սակայն, կարող են համախմբվել՝ կայքի հնարավորություններն ու գործառույթները բարելավելու և մեր համայնքին ավելի լավ ծառայելու համար։
Ինչպես ենք հավաքում ձեր տեղեկությունները
Մենք կամ խնդրում ենք ձեր տեղեկությունները՝ օրինակ բաժանորդագրման, գրանցման և կապի[5] [SK6] ձևերի միջոցով, կամ կիրառում ենք որոշ տեխնոլոգիաներ՝ տեղեկություններն ավտոմատ հավաքելու և հետևելու համար՝ օրինակGoogle Analytics,Squarespace Analytics).
Ինչպես ենք օգտագործում ձեր տեղեկությունները
Հավաքած տեղեկություններն օգտագործում ենք մեր ֆինանսավորմանը հետևելու, նվիրատվության հաստատման և շնորհակալական նամակներ ուղարկելու, ձեզ մեր փոստային ցուցակում ավելացնելու, ինչպես նաև ձեր տեղեկությունները մեր տեղեկատվական նյութերում՝ եռամսյակային ու տարեկան, ֆինանսական և աուդիտի հաշվետվություններում ներառելու համար։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ին նվիրատվություն կատարելով՝ համաձայնում եք, որ կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկություններն ու ներդրման չափը, եթե չեք նախընտրում մնալ անանուն և չեք հրաժարվում այդ օգտագործումից։
Այս տեղեկություններն օգտագործում ենք նաև ընդհանուր գործառնական նպատակներով՝ ձեզ տրամադրելու մեր կայքն ու դրա բովանդակությունը և մեզնից պահանջած այլ տեղեկությունները, իրականացնելու տեղեկությունները տրամադրելու ձեր ցանկացած այլ նպատակը, ձեզ ծանուցումներ ու հաղորդագրություններ ուղարկելու կամ այլ կերպ կապվելու, մեր սերվերի խնդիրներն ախտորոշելու, կայքը կառավարելու, միտումները վերլուծելու, օգտատերերի տեղաշարժին հետևելու, ընդհանուր ժողովրդագրական տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև ձեր և մեր միջև կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները կատարելու և իրավունքներն իրացնելու համար։
Կայքի օգտագործման մասին հավաքած տեղեկություններն օգնում են բարելավել կայքը և ավելի լավ ծառայել մեր համայնքին՝ թույլ տալով գնահատել լսարանի չափն ու օգտագործման ձևերը, պահպանել ձեր նախընտրությունների մասին տեղեկությունները՝ կայքը ձեր անհատական հետաքրքրություններին հարմարեցնելու համար, արագացնել ձեր որոնումները և ճանաչել ձեզ կայքից օգտվելիս։
Այս տեղեկությունները կարող ենք օգտագործել նաև երրորդ կողմի գործընկերների որոշ հայտարարությունները նրանց թիրախային լսարաններին ցուցադրելու կամ ուղարկելու համար։ Թեև առանց ձեր համաձայնության այդ նպատակներով ձեր անձնական տեղեկությունները նրանց չենք տրամադրի, եթե սեղմեք հայտարարության վրա կամ այլ կերպ փոխազդեք դրա հետ, երրորդ կողմի գործընկերը կարող է ենթադրել, որ համապատասխանում եք իր թիրախային չափանիշներին։
Ում ենք բացահայտում ձեր տեղեկությունները
Բացի վերը նշվածից, մեր հավաքած կամ ձեր տրամադրած անձնական տեղեկությունները կարող ենք բացահայտել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի աշխատակիցներին, հոգաբարձուների խորհրդին, կապալառուներին և ծառայություններ մատուցողներին։ Դրանք կարող ենք տրամադրել նաև որոշ համախոհ կազմակերպությունների, օրինակ՝ Կալիֆոռնիայի ոչ առևտրային Friends of Teach For Armenia, Inc. կազմակերպությանը՝ ներառյալ դրա աշխատակիցներին, կապալառուներին և ծառայություններ մատուցողներին։ Անձնական տեղեկությունները կարող է անհրաժեշտ լինել բացահայտել նաև դատարանի որոշմանը, օրենքին կամ իրավական ընթացակարգին համապատասխանելու, այդ թվում՝ պետական կամ կարգավորող մարմնի հարցմանը պատասխանելու համար, կամ եթե կարծում ենք, որ դա անհրաժեշտ կամ նպատակահարմար է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի, մեր նվիրատուների ու այցելուների իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու համար։
Մենք կարող ենք նաև առանց սահմանափակման բացահայտել այցելուների ու նվիրատուների մասին համախմբված տեղեկություններ և այնպիսի տեղեկություններ, որոնք չեն նույնականացնում որևէ անձի կամ սուբյեկտի։
Բացառությամբ այստեղ նշված դեպքերի՝ ձեր անձնական տեղեկություններն այլ երրորդ կողմերի չենք բացահայտի։
Ձեր տեղեկությունների գաղտնիությունն ու անվտանգությունը համարում ենք առաջնային կարևորություն ունեցող։ Ձեր անձնական տեղեկությունները գաղտնի կպահենք և երրորդ կողմերի հետ չենք կիսվի՝ բացառությամբ այս Գաղտնիության քաղաքականությամբ նախատեսված դեպքերի կամ երբ բարեխղճորեն հավատում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է հատուկ դեպքերում, օրինակ՝ ձեզ կամ ուրիշներին սպառնացող ֆիզիկական վտանգի դեպքում։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ը ողջամիտ միջոցներ է ձեռնարկում ձեր անձը նույնականացնող տեղեկությունները երրորդ կողմերին բացահայտումից կամ նրանց հասանելիությունից պաշտպանելու համար։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք երաշխավորում այդ տեղեկությունների անվտանգությունը. կա որոշակի վտանգ, որ չլիազորված երրորդ կողմը կգտնի մեր անվտանգության համակարգերը շրջանցելու միջոց, կամ ինտերնետով ձեր տեղեկությունների փոխանցումները գաղտնաբար որսվեն։
Մեր Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները
Ժամանակ առ ժամանակ կարող ենք թարմացնել մեր գաղտնիության քաղաքականությունը։ Եթե էական փոփոխություններ կատարենք օգտատերերի անձնական տեղեկությունների հետ վարվելու ձևում, նոր գաղտնիության քաղաքականությունը կհրապարակենք այս էջում։
Գաղտնիության քաղաքականության վերջին վերանայման ամսաթիվը նշված է էջի վերևում։ Խնդրում ենք պարբերաբար վերադառնալ և ծանոթանալ քաղաքականության փոփոխություններին։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և այդ պահից պարտադիր են Կայքի օգտատերերի համար։ Կայքն օգտագործելիս ամեն անգամ համաձայնում եք քաղաքականության բոլոր փոփոխություններին։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամ
Հասցե՝ Ամիրյան փողոց 18/3, թիվ 12, Երևան, Հայաստան
Հեռախոս՝060 505515
Էլ. փոստ՝info@teachforarmenia.org
