01
3 շրջան · 3 քաղաք
Կապան → Վանաձոր → Երևան
- 2 առցանց դասընթաց
- 1 առդեմ լաբ-աշխատարան
- Համայնքի ձևավորում
Ընդհանուր տևողությունը՝ հոկտեմբերի 26 – նոյեմբերի 28, 2026
Ընդհանուր մեկնարկային տեղեկատվական հանդիպում՝ հոկտեմբերի 10-ին, 17:00–18:15, Zoom հարթակում։ Հանդիպումը բաց է բոլորի համար՝ անհրաժեշտ է նախնական գրանցում։
Ի՞նչ է MindX Teachers Lab-ը
Գաղափարից դեպի փորձարկում և ազդեցություն
MindX Teachers Lab-ը կրթական գաղափարները կապում է ուսուցչի ամենօրյա պրակտիկայի հետ։ Յուրաքանչյուր թեմատիկ շրջան ներառում է երկու առցանց հանդիպում՝ նոր գաղափարների ուսումնասիրության, հարցադրումների և ինքնանդրադարձի համար, և մեկ առդեմ լաբորատորիա՝ փորձարկելու, նախագծելու և կիրառելի արդյունք ստեղծելու համար։
Մասնակիցը յուրաքանչյուր շրջանից հեռանում է ոչ միայն նոր գիտելիքով, այլ իր դասարանում կամ դպրոցում փորձարկելի գործիքով, նախատիպով կամ գործողությամբ։
Ուսումնառության ճարտարապետությունը
Միասնական ուսումնառության ռիթմ
Բոլոր հանդիպումները կառուցվում են նույն տրամաբանությամբ՝ պահպանելով թեմաների միջև կապը, բայց միաժամանակ լինելով ինքնաբավ նաև նոր միացող մասնակցի համար։
02
Ուսումնասիրություն
03
Ինքնանդրադարձ
04
Կիրառություն
05
Շարունակություն
Թեմատիկ ուղղությունները
Երեք դեր · երեք թեմատիկ շրջան
I · ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ
Ուսուցիչը՝ որպես առաջնորդ
Կապան · հոկտեմբերի 26–31
Ինչպե՞ս կարող եմ առաջնորդել փոփոխություն՝ անկախ իմ պաշտոնից։
- Առցանց դասընթաց 1 · Հոկտ 27 · ZoomՈւսուցչական առաջնորդություն․ ազդեցություն առանց պաշտոնի
- Առցանց դասընթաց 2 · Հոկտ 29 · ZoomԱշակերտը՝ որպես որոշում կայացնող և փոփոխություն ստեղծող
- Առդեմ աշխատարան · Հոկտ 31 · ԿապանԱռօրյա քայլերից դեպի հավաքական փոփոխություն
II · ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Ուսուցիչը՝ որպես համայնք ձևավորող
Վանաձոր · նոյեմբերի 9–14
Ինչպե՞ս ապահովել երեխայի համակողմանի զարգացումը՝ սոցիալ-հուզական միջավայրի և համայնքի հետ համագործակցության միջոցով։
- Առցանց դասընթաց 1 · Նոյ 10 · ZoomԴասարանից դեպի պատկանելիության համայնք
- Առցանց դասընթաց 2 · Նոյ 12 · ZoomԻմաստավորված համագործակցություն ծնողի և ընտանիքի հետ
- Առդեմ աշխատարան · Նոյ 14 · ՎանաձորԴպրոցական միջավայրի փոխակերպում և համակողմանի զարգացում
III · ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ուսուցիչը՝ որպես ուսումնառության նախագծող
Երևան · նոյեմբերի 23–28
Ինչպե՞ս իրական խնդիրը վերածել ուսումնառության փորձառության։
- Առցանց դասընթաց 1 · Նոյ 24 · ZoomՍովորել և սովորեցնել AI-ի դարաշրջանում
- Առցանց դասընթաց 2 · Նոյ 26 · ZoomՏարբեր սովորողներ, տարբեր ուղիներ դեպի ուսումնառություն
- Առդեմ աշխատարան · Նոյ 28 · ԵրևանԽնդրից դեպի փոփոխություն․ նախագծային ուսումնառություն
Ձևաչափը
Առցանց դասընթացներ և առդեմ լաբ-աշխատարաններ
Առցանց դասընթաց (75 րոպե)
Ուսումնասիրություն և ներհայում
Նոր գաղափարների և շրջանակների ներկայացում, հարցադրումներ, քննարկում, ինքնանդրադարձ, փոքր կիրառական փորձարկումներ և ռեսուրսների տրամադրում։
Առդեմ լաբ-աշխատարան (120 րոպե + networking)
Փորձարկում և գործարկում
Իրական խնդիրների շուրջ խմբային աշխատանք, մոդելավորում, նախագծում, հետադարձ կապ և կիրառելի արդյունքի ստեղծում։ Առդեմ լաբից հետո նախատեսվում է ևս մեկ ժամ networking։
2026 ժամանակացույց
Շրջան Ընդհանուր մեկնարկ
- Ամսաթիվ
- Հոկտ 10
- Ժամ
- 17:00–18:15 (75 րոպե)
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Մեկնարկային ներածական տեղեկատվական հանդիպում։ Բաց է բոլորի համար, անհրաժեշտ է նախնական գրանցում
- Դասընթացավար
- Աննա Խաչյան / Ալբերտա Պիրոևա
Շրջան I · ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ · Կապանյան շրջան
Ուսուցիչը՝ որպես առաջնորդ
Կապան · հոկտեմբերի 26–31
- Ամսաթիվ
- Հոկտ 27
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Ուսուցչական առաջնորդություն․ ազդեցություն առանց պաշտոնի
- Դասընթացավար
- Թամարա Գրիգորյան
- Ամսաթիվ
- Հոկտ 29
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Աշակերտը՝ որպես որոշում կայացնող և փոփոխություն ստեղծող
- Դասընթացավար
- Նարինէ Վարդանյան
- Ամսաթիվ
- Հոկտ 31
- Ժամ
- 14:00–16:00 + 1 ժամ networking
- Ձևաչափ և վայր
- Առդեմ · Կապան
- Թեմա
- Առօրյա քայլերից դեպի հավաքական փոփոխություն
- Դասընթացավար
- Մարգարիտա Խամոյան և թիմ
Շրջան II · ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ · Վանաձորյան շրջան
Ուսուցիչը՝ որպես համայնք ձևավորող
Վանաձոր · նոյեմբերի 9–14
- Ամսաթիվ
- Նոյ 10
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Դասարանից դեպի պատկանելիության համայնք
- Դասընթացավար
- Նարեկ Անտոնյան
- Ամսաթիվ
- Նոյ 12
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Իմաստավորված համագործակցություն ծնողի և ընտանիքի հետ
- Դասընթացավար
- Վեներա Աբովյան
- Ամսաթիվ
- Նոյ 14
- Ժամ
- 14:00–16:00 + 1 ժամ networking
- Ձևաչափ և վայր
- Առդեմ · Վանաձոր
- Թեմա
- Դպրոցական միջավայրի փոխակերպում և համակողմանի զարգացում
- Դասընթացավար
- Անի Մկրտչյան և թիմ
Շրջան III · ՆԱԽԱԳԾՈՒՄ · Երևանյան շրջան
Ուսուցիչը՝ որպես ուսումնառության նախագծող
Երևան · նոյեմբերի 23–28
- Ամսաթիվ
- Նոյ 24
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Սովորել և սովորեցնել AI-ի դարաշրջանում
- Դասընթացավար
- Վահե Հովսեփյան
- Ամսաթիվ
- Նոյ 26
- Ժամ
- 17:00–18:15
- Ձևաչափ և վայր
- Առցանց · Zoom
- Թեմա
- Տարբեր սովորողներ, տարբեր ուղիներ դեպի ուսումնառություն
- Դասընթացավար
- Մարիամ Ալեքսանյան
- Ամսաթիվ
- Նոյ 28
- Ժամ
- 14:00–16:00 + 1 ժամ networking
- Ձևաչափ և վայր
- Առդեմ · Երևան
- Թեմա
- Խնդրից դեպի փոփոխություն․ նախագծային ուսումնառություն
- Դասընթացավար
- Գայանե Խալաթյան և թիմ
Շրջանների ժամկետներ: Կապանյան շրջան՝ հոկտեմբերի 26–31 · Վանաձորյան շրջան՝ նոյեմբերի 9–14 · Երևանյան շրջան՝ նոյեմբերի 23–28։
MindX Teachers Lab
Դասընթացավարների տեղեկատվություն
Ընդհանուր մեկնարկ

Ալբերտա Պիրոևա
Ուսումնառության և կրթական նախաձեռնությունների գծով տնօրեն, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Ալբերտա Պիրոևան մանկավարժության մագիստրոս է՝ անգլերեն և գրականություն մասնագիտացմամբ և կրթության ոլորտում շուրջ տասը տարվա փորձառությամբ։ Մասնագիտացած է կրթական ծրագրերի, ուսումնական համայնքների և դասավանդման պլանների մշակման, ուսումնառության համընդհանուր ձևավորման (UDL) և կարողունակահեն ուսուցման մոտեցումների ուղղությամբ։ Նախագծել և իրականացրել է ուսուցիչների ու առաջնորդության զարգացման ղեկավարների բազմափուլ վերապատրաստումներ։ Ներկայում «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի Ուսումնառության և կրթական նախաձեռնությունների գծով տնօրենն է։
LinkedIn · Ալբերտա Պիրոևա
Աննա Խաչյան
Կրթական ծրագրերի մշակման ավագ պատասխանատու, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Աննա Խաչյանը մասնագիտությամբ պատմաբան է՝ կրթության, հաղորդակցության, հանրային կապերի, կառավարման և առաջնորդության ոլորտներում շուրջ տասներկու տարվա փորձառությամբ։ Ներկայում նա «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է և «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրենը։ Նրա մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է կրթական ծրագրերի մշակման, առաջնորդության զարգացման, հետազոտության և կրթության ոլորտում համակարգային փոփոխությունների խթանման ուղղությամբ։
LinkedIn · Աննա Խաչյան
Հոկտ 10 · Առցանց · Zoom
Մեկնարկային ներածական տեղեկատվական հանդիպում։ Բաց է բոլորի համար, անհրաժեշտ է նախնական գրանցում
Մեկնարկային հանդիպման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն MindX Teachers Lab-ի գաղափարը, ուսումնական տրամաբանությունը, ծրագրի հիմնական ուղղություններն ու դասընթացավարների մասին տեղեկատվությունը: Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն նաև դասընթացների ձևաչափերը, մասնակցության և ներգրավման հնարավորությունները, գրանցման ու վճարման պայմանները, ինչպես նաև մասնակիցներին հետաքրքրող կազմակերպչական հարցերը։
I · ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ · Կապանյան շրջան

Թամարա Գրիգորյան
Առաջնորդության զարգացման ղեկավար, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
Թամարա Գրիգորյանը կրթության և առաջնորդության ոլորտի մասնագետ է՝ ավելի քան տասը տարվա փորձառությամբ ուսուցման, մենթորության, հետազոտության և հանրային մեդիայի ոլորտներում։ Ներկայում նա «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Առաջնորդության զարգացման ղեկավարն է՝ աջակցելով ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական աճին և համակարգելով մենթորության ու քոուչինգի գործընթացները։ Թամարան Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս է։
LinkedIn · Թամարա ԳրիգորյանՀոկտ 27 · Առցանց · Zoom
Ուսուցչական առաջնորդություն․ ազդեցություն առանց պաշտոնի
Դասընթացի ընթացքում մասնակիցները կբացահայտեն, թե ինչպես կարող է ուսուցիչը դառնալ փոփոխության առաջնորդ՝ առանց պաշտոնական ղեկավար դեր ունենալու։ Կքննարկեն, թե ինչպես կարող են ուսուցչի անհատական նախաձեռնությունն ու առաջնորդությունը վերածվել հավաքական գործողության, որը փոփոխություն է բերում դասարանում, դպրոցում և համայնքում։

Նարինե Վարդանյան
Առաջնորդության զարգացման ավագ ղեկավար, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
Նարինե Վարդանյանը կրթության ոլորտի մասնագետ է՝ շուրջ ինը տարվա փորձառությամբ։ Դասավանդել է հայոց լեզու և գրականություն, այնուհետև մասնագիտացել ուսուցիչների առաջնորդության զարգացման ուղղությամբ՝ կիրառելով քոուչինգի և ինքնաբացահայտման ժամանակակից մոտեցումներ։ Ունի աշակերտական, ուսուցչական և կրթական-առաջնորդական համայնքների ստեղծման ու զարգացման փորձ։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և գրականագիտության բաժինը։
LinkedIn · Նարինե ՎարդանյանՀոկտ 29 · Առցանց · Zoom
Աշակերտը՝ որպես որոշում կայացնող և փոփոխություն ստեղծող
Դասընթացը նպատակ ունի ուսուցիչներին զինել գործնական գործիքներով, որոնք կօգնեն սովորողների մեջ ձևավորել ինքնուրույն մտածողություն, որոշումներ կայացնելու պատրաստակամություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես խրախուսել սովորողներին նախաձեռնություններ ստանձնել և դառնալ դպրոցական ու համայնքային դրական փոփոխությունների առաջնորդներ՝ միաժամանակ զարգացնելով նաև սեփական առաջնորդական կարողունակությունները։

Մարգարիտա Խամոյան
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ղեկավար
Մարգարիտա Խամոյանը կրթության և համակարգային փոփոխությունների ոլորտի մասնագետ է՝ ավելի քան ինը տարվա փորձառությամբ։ Ներկայում նա ղեկավարում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը՝ համակարգելով ծրագրի ռազմավարությունը, թիմերն ու համագործակցությունը Հայաստանի տասը մարզերում։ Մասնագիտացած է ուսուցիչների առաջնորդության, քոուչինգի, ռազմավարական պլանավորման և կրթական նորարարությունների ոլորտներում՝ իր աշխատանքում կարևորելով տվյալահեն որոշումները և թիմային պատասխանատվությունը։
LinkedIn · Մարգարիտա ԽամոյանՀոկտ 31 · Առդեմ · Կապան
Առօրյա քայլերից դեպի հավաքական փոփոխություն
Աշխատարանի ընթացքում մասնակիցները դեպքերի և մասնակցային վարժությունների միջոցով կուսումնասիրեն, թե ինչպես կարող են առաջնորդություն դրսևորել և ուրիշների հետ միասին ազդել իրենց համար կարևոր կրթական խնդրի վրա։ Յուրաքանչյուր մասնակից կընտրի իր իրական մարտահրավերը և խմբային քննարկումների ու փոխադարձ հետադարձ կապի միջոցով կմշակի մեկ շաբաթում փորձարկվող փոքր փոփոխության գաղափար՝ նախատեսելով սովորողների, գործընկերների կամ այլ շահակիցների մասնակցությունը։
II · ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ · Վանաձորյան շրջան

Նարեկ Անտոնյան
Դպրոցի փոխակերպման ավագ ղեկավար, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Նարեկ Անտոնյանը մասնագիտությամբ պատմաբան է և կրթության ոլորտի մասնագետ։ Մասնագիտական գործունեության ընթացքում որպես «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ուսուցիչ-առաջնորդ դասավանդել է պատմություն։ Ներկայում նա «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի «Սերունդ» դպրոցների փոխակերպման ծրագրում աշխատում է որպես Դպրոցի փոխակերպման ավագ ղեկավար։ Նրա մասնագիտական գործունեությունը կապված է դպրոցների զարգացման, ուսուցչական փորձառության և կրթական համայնքների փոխակերպման հետ։
LinkedIn · Նարեկ ԱնտոնյանՆոյ 10 · Առցանց · Zoom
Դասարանից դեպի պատկանելիության համայնք
Դասընթացը բացահայտում է ուսուցչի առանցքային դերը դասարանը փոխադարձ վստահության և աջակցության ամուր միջավայրի վերածելու գործում։ Այն կենտրոնանում է ակտիվ մասնակցության, իրական պատկանելիության և երեխաների հետ գործընկերային կապերի ամրապնդման վրա։

Վեներա Աբովյան
Դպրոցի փոխակերպման ղեկավար, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Վեներա Աբովյանը կրթության ոլորտի մասնագետ է՝ շուրջ քսան տարվա աշխատանքային փորձառությամբ։ Ներկայում նա «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի «Սերունդ» ծրագրում աշխատում է որպես Դպրոցի փոխակերպման ղեկավար՝ նպաստելով երեխաների ամբողջական զարգացմանը սոցիալ-հուզական ուսումնառության, մանկավարժական համակազմի վերապատրաստման և ծնողների գործընկերային ներգրավման միջոցով։ Մասնագիտությամբ կենսաբան-քիմիկ է և աշխատել է որպես ուսուցիչ, դպրոցի տնօրեն, մենթոր և առարկայական փորձագետ։
LinkedIn · Վեներա ԱբովյանՆոյ 12 · Առցանց · Zoom
Իմաստավորված համագործակցություն ծնողի և ընտանիքի հետ
Դասընթացը հնարավորություն է վերանայելու դպրոցի և ընտանիքի կապը՝ սովորական տեղեկատվական շփումից անցնելով դեպի խորքային վստահություն և գործընկերություն։ Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես ամրապնդել ուսուցիչ–աշակերտ–ծնող կապը՝ ծանոթանալով ծնողների հետ աշխատանքի նոր մոդելների և կիրառական գործիքների, որոնք կօգնեն ծնողին դառնալ դպրոցի իրական գործընկեր։

Անի Մկրտչյան
«Սերունդ» ծրագրի ղեկավար, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Անի Մկրտչյանը կրթության ոլորտի մասնագետ է՝ շուրջ քսան տարվա փորձառությամբ։ Ներկայում «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամում ղեկավարում է «Սերունդ» դպրոցների փոխակերպման ծրագիրը։ Մասնագիտացած է սոցիալ-հուզական ուսումնառության, ուսուցիչների մասնագիտական զարգացման և ապահով ու ներառական կրթական միջավայրերի ստեղծման ոլորտներում։ Որպես փորձագետ ներգրավված է եղել ԿԶՆԱԿ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում և դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
LinkedIn · Անի ՄկրտչյանՆոյ 14 · Առդեմ · Վանաձոր
Դպրոցական միջավայրի փոխակերպում և համակողմանի զարգացում
Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան դպրոցական միջավայրին՝ որպես սովորողների համակողմանի զարգացման, բարեկեցության և ուսումնառության վրա ազդող կարևոր գործոնի։ Կվերլուծեն, թե ինչպես կարելի է դպրոցում ձևավորել ապահով, ներառական և աջակցող միջավայր՝ ամրապնդելով պատկանելիության զգացումը, փոխհարաբերություններն ու դպրոցական համայնքի տարբեր անդամների համագործակցությունը, ինչպես նաև կբացահայտեն իրենց միջավայրում կիրառելի փոփոխությունների հնարավորությունները։
III · ՆԱԽԱԳԾՈՒՄ · Երևանյան շրջան

Վահե Հովսեփյան
Առաջնորդության զարգացման ղեկավար, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
Վահե Հովսեփյանը մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2018–2020 թվականներին որպես «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ուսուցիչ-առաջնորդ պատմություն է դասավանդել Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։ Հետագայում աշխատել է որպես տարածաշրջանային համակարգող, ապա՝ տարածաշրջանային համագործակցությունների և տեղակայման պատասխանատու։ 2025 թվականից «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Առաջնորդության զարգացման ղեկավարն է։
LinkedIn · Վահե ՀովսեփյանՆոյ 24 · Առցանց · Zoom
Սովորել և սովորեցնել AI-ի դարաշրջանում
Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում սովորելու և սովորեցնելու ձևերը, ինչպես նաև ուսուցչի ու սովորողի դերերը։ Կքննարկեն AI-ի ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները և կբացահայտեն, թե ինչպես նախագծել ուսումնառությունն ու առաջադրանքները այնպես, որ AI-ի հասանելիության պայմաններում ևս դրանք նպաստեն սովորողների մտածողության, ինքնուրույնության և իրական ուսումնառության զարգացմանը։

Մարիամ Ալեքսանյան
Կրթական ծրագրերի նախագծման ղեկավար, «Հայաստանի կրթական նախաձեռնություն»
Մարիամ Ալեքսանյանը կրթական ծրագրերի նախագծման ղեկավար և կրթության ոլորտի մասնագետ է։ Ներկայում նա ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հայցորդ է, որտեղ նաև դասավանդում է «Դասարանային մշակույթ» դասընթացը։ Մարիամը նաև «ԴՈՒԷԼ» ՀԿ-ի կրթական ծրագրերի մշակող է։ Նրա մասնագիտական գործունեությունը կենտրոնացած է ուսումնառության համընդհանուր ձևավորման (UDL) և սոցիալ-հուզական ուսումնառության (SEL) շրջանակների տեղայնացման և կիրառման ուղղությամբ։
LinkedIn · Մարիամ ԱլեքսանյանՆոյ 26 · Առցանց · Zoom
Տարբեր սովորողներ, տարբեր ուղիներ դեպի ուսումնառություն
Այս հանդիպման ընթացքում մասնակիցները կդիտարկեն սովորողների բազմազանությունը ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ուսումնառության նախագծման ելակետ։ Կծանոթանան գործնական քայլերի՝ ճկուն առաջադրանքներ, բազմազան նյութեր և գնահատման այլընտրանքային ձևաչափեր նախագծելու համար, որոնք յուրաքանչյուր սովորողի հնարավորություն կտան սովորել իրեն լավագույնս համապատասխանող ճանապարհով։

Գայանե Խալաթյան
Առաջնորդության զարգացման ղեկավար, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
Գայանե Խալաթյանը կենսաբանության և քիմիայի ուսուցչի մասնագիտական հիմքով կրթության ոլորտի մասնագետ է։ Ներկայում նա «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Առաջնորդության զարգացման ղեկավարն է՝ աջակցելով ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական աճին և առաջնորդական կարողությունների զարգացմանը։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կրթական առաջնորդությունը, նախագծային և փոփոխահեն ուսումնառությունը, սովորողների առաջնորդության զարգացումը և արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ։
LinkedIn · Գայանե ԽալաթյանՆոյ 28 · Առդեմ · Երևան
Խնդրից դեպի փոփոխություն․ նախագծային ուսումնառություն
Աշխատարանի ընթացքում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարելի է դպրոցի կամ համայնքի իրական կարիքը վերածել նախագծի, որը սովորողներին ներգրավում է խնդրի ուսումնասիրության, լուծումների մշակման և գործողության մեջ։ Կփորձարկեն փոփոխահեն և նախագծային ուսումնառության գործիքներ՝ բացահայտելով, թե ինչպես են դրանք զարգացնում սովորողների նախաձեռնողականությունը, համագործակցությունը և առաջնորդական կարողությունները։
Մասնակցության և վճարման ձևաչափը
Ընտրիր առանձին դասընթաց, աշխատարան կամ ամբողջական թեմատիկ փաթեթ
Մասնակիցները կարող են ընտրել ինչպես առանձին առցանց դասընթացներ և առդեմ աշխատարաններ, այնպես էլ ամբողջական թեմատիկ շրջանի փաթեթը։
Բոլոր դասընթացների և աշխատարանների մասնակցության ավարտին տրամադրվում է մասնակցության հավաստագիր։ Գրանցման ընթացքում հնարավոր կլինի ընտրել ձեզ հետաքրքրող առանձին դասընթացները, աշխատարանները կամ ամբողջական թեմատիկ փաթեթը։ Վճարման պայմաններն ու տեխնիկական մանրամասները կտրամադրվեն գրանցումից հետո։
Միացի՛ր MindX Ուսուցչական լաբորատորիային
Ընտրեք ձեզ հետաքրքրող թեմատիկ շրջանը կամ առանձին դասընթացներն ու աշխատարանները
Նախապես գրանցվեք և ամրագրեք ձեր տեղը։ Վճարման պայմանները կտեղադրվեն այս բաժնում։
Կազմակերպիչներ



