Մենք զարգացնում ենք առաջնորդների համակարգի յուրաքանչյուր մակարդակում՝ դասարանից մինչև տնօրենի աշխատասենյակ, համայնքային նախաձեռնություններից մինչև պետական կառավարման օղակներ։ Հայաստանի կրթական նախաձեռնության (ՀԿՆ) էկոհամակարգը ներառում է՝
| Ծրագիր / նախաձեռնություն | Ինչ ենք անում | Ո՞ւմ համար է | Մասշտաբ և ներազդեցություն |
|---|---|---|---|
| Դասավանդի՛ր հանուն Հայաստանի | Հավաքագրում և վերապատրաստում է նվիրյալ, արժեքներով առաջնորդվող շրջանավարտների ու երիտասարդ մասնագետների՝ Հայաստանի անբավարար աջակցություն ստացող դպրոցներում դասավանդելու համար, նրանց զարգացնելով որպես կրթական հավասարության առաջնորդներ ցկյանս։ Ինտենսիվ ուսուցման և գործնական փորձի միջոցով Ուսուցիչ-առաջնորդները փոխակերպում են աշակերտների արդյունքները և իրենք դառնում փոփոխության կերտողներ։ | Նվիրյալ շրջանավարտներ և մասնագետներ՝ Հայաստանից և Սփյուռքից, Հայաստանի առավել խոցելի դպրոցներ ու աշակերտներ | Շուրջ 500 Շրջանավարտ-դեսպան · շուրջ 20,000-ից ավելի աշակերտ |
| Սերունդ փոխակերպման ծրագիր՝ այժմ Կատալիստ | Համագործակցում է գործող հանրակրթական դպրոցների հետ՝ ամբողջ դպրոցի փոխակերպման մոդելով էապես բարելավելու կրթության որակը։ Առաջնորդության զարգացումը ներառում է բոլոր մակարդակներում՝ աշակերտները ղեկավարում են համայնքային նախագծեր, ուսուցիչները նորարարություն են ստեղծում դասարաններում, տնօրեններն առաջնորդում են տեսլականը։ Արդյունքը հաջողությամբ վերափոխված դպրոցներն են, որոնք ցույց են տալիս հնարավորն ու ոգեշնչում մոդելի տարածումն ամբողջ երկրում։ | Ցածր արդյունքներով կամ սակավ ռեսուրսներով՝ փոխակերպման պատրաստ դպրոցներ, փոփոխության ջատագով տնօրեններ, աճելու ցանկություն ունեցող գործող ուսուցիչներ, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա առաջատար Ազգային առաջնորդության ծրագրով պատրաստված զարգացման խորհրդատուների հասանելիություն, մարզային կրթական մարմիններ և նախարարության հետ համագործակցող նորաստեղծ կրթահամալիրներ: | Յուրաքանչյուր դպրոցի համար երկամյա ինտենսիվ ծրագիր · Մեկնարկել է 2020-ին՝ մեկ փորձնական դպրոցով · 2025–2026՝ հինգ դպրոց Լոռիում, Վայոց ձորում և Երևանում՝ 1,810 աշակերտով ու 135 ուսուցչով · 2026 թվականի մայիսի ամփոփիչ գնահատմամբ առաջին տարվա դպրոցներ՝ 22% ընդհանուր ակադեմիական աճ, 30%՝ գրագիտության, 31%՝ թվաբանական հմտությունների աճ · Երկրորդ տարվա դպրոցներ՝ աշակերտների 89%-ը համապատասխանում է տարիքին համապատասխան գրագիտության, 90%-ը՝ թվաբանական հմտությունների չափանիշներին · Փորձնական դպրոցի աշակերտների թիվը մեկ տարում կրկնապատկվել է · Տավուշի և Լոռու 21 դպրոց դիմել է միանալու համար՝ մասնակցելու հանձնառություն ստանձնած 572 ուսուցչով |
| Սերունդ դպրոցԱռաջատար նորարարական դպրոց | Զրոյից ստեղծված դպրոց՝ անհատականացված ուսումնառության միջավայրով, որն ինտեգրում է առաջադեմ տեխնոլոգիաները, այդ թվում՝ ԱԲ-ն, սոցիալ-հուզական ուսումնառությունը՝ գիտելիքի յուրացմամբ պայմանավորված առաջընթացով, հայկական ինքնության վրա հիմնված նախագծային ուսումնական ծրագիրը և առաջնորդությունը՝ որպես ավարտական պահանջ։ Ամբողջությամբ փաստագրված է, որպեսզի մոդելը հնարավոր լինի լիցենզավորել ու վերարտադրել։ | Սկզբունքորեն այլ դպրոց փնտրող աշակերտներ և ընտանիքներ, արարելու ցանկություն ունեցող մանկավարժներ, տարածելի մոդել փնտրող գործընկերներ, կառավարություններ և դպրոցներ ղեկավարող կազմակերպություններ | Առաջատար դպրոցի ստեղծում · Նպատակային նախագծված, մարդակենտրոն, ԱԲ-հենքով կառուցված մոդել · Հիմնական ուսումնական ծրագիրն ու ժամանակացույցերն պատրաստ · Հայոց լեզվի և մաթեմատիկայի աշխատանքային տետրերը մշակվել են կազմակերպության ներսում և փորձարկվել հինգ և վեց տարեկան երեխաների, նրանց ծնողների և աշխատակիցների հետ · Բացումը՝ 2026 թվականի սեպտեմբերին |
| ԿայծՍոցիալական նորարարության ինկուբատոր | Հայաստանի առաջին ինկուբատորը նվիրված կրթական նորարարությանը՝ «Կայծ»-ը, գործնական փորձ ունեցողներին, հատկապես մեր շրջանավարտներին, հնարավորություն է տալիս մեկնարկելու նախաձեռնություններ, որոնք լուծում են կրթության ամենածանր խնդիրները։ Մասնակիցները ստանում են մենթորություն, ուսուցում և մեկնարկային ֆինանսավորում՝ գաղափարները փորձնական նախագծերի, և ապա՝ ընդլայնվող ձեռնարկների վերածելու համար։ | ՀԿՆ-ի տարբեր ծրագրերի համարձակ գաղափարներ ունեցող շրջանավարտներ, կրթության ոլորտի մասնագետներ, սոցիալական ձեռներեցներ ու նորարարներ, նոր լուծումներ առաջ մղող գործընկեր թիմեր | Եռափուլ ինկուբատոր՝ գաղափարի ներկայացում, պրոտոտիպի ստեղծում, մեկնարկ · Ինկուբացիա անցած տասնյակ կրթական նախաձեռնություններ՝ կրթական տեխնոլոգիաներ, համայնքային ծրագրեր, սոցիալական ձեռնարկներ · Մեկնարկային ֆինանսավորման տեղական ու միջազգային մենթորների հասանելիություն · Ողջ ոլորտում նորարարության մշակույթի ձևավորում |
| Հանրային քաղաքականության լաբորատորիա | Հետազոտահեն կրթական քաղաքականության վեցամսյա կրթամասնագիտական ծրագիր՝ հատուկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Ազգային առաջնորդության ծրագրի Շրջանավարտ-դեսպանների համար։ Մասնակիցներն աշխատում են փորձագետների հետ՝ վերլուծելով միջազգային փորձը, հավաքելով տեղական տվյալներ ու ներգրավելով շահառուների։ Մշակում են առաջարկություններ, որոնք Հայաստանի կառավարությունը կարող է ընդունել՝ համակարգային փոփոխություն իրականացնելու համար։ Քաղաքականության հետազոտությունն այժմ նաև անմիջականորեն ներառված է երկամյա Ուսուցիչների առաջնորդության ծրագրում՝ հանրային քաղաքականության, հետազոտության և զարգացման հատուկ ուղու միջոցով։ | «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Ազգային առաջնորդության ծրագրի Շրջանավարտ-դեսպաններ և գործող Ուսուցիչ-առաջնորդներ, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ ու դրա առաջմղմամբ, ապագա քաղաքականության մշակողներ և հետազոտողներ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու այլ պետական կառույցների գործընկերներ։ | Մեկնարկել է 2023-ին · Յոթ Շրջանավարտ-դեսպաններից կազմված առաջին խումբը ներկայացրել է երեք քաղաքականության առաջարկ, որոնք բոլորն ընդունվել են՝ 30 կրեդիտով ուսուցչի հավաստագրում /թիվ 41-Ն հրաման/, Դպրոցների գործունեության գնահատման շրջանակ /կառավարության N 1150-Ն որոշում/, և գործուղված ուսուցիչների 30% աշխատավարձի հավելավճարի իրավասության ընդլայնում · Նախարարության և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի՝ հանրակրթական դպրոցներում ԱԲ-ի ինտեգրման համատեղ աշխատանքային խմբի համաղեկավարում · Քաղաքականության ուղին փորձարկվել է իններորդ խմբի 15 Ուսուցիչ-առաջնորդի հետ և ընդլայնվել՝ ընդգրկելով տասներորդ խմբի 25 Ուսուցիչ-առաջնորդի · Այժմ ուսումնասիրվում են «Դասավանդումը՝ որպես երկրորդ մասնագիտություն» քաղաքականությունն ու մենթոր դպրոցների ազգային համակարգի ձևաորումը։ |
| Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական ծրագիր և ուսուցիչների վերապատրաստումՈրակավորման ուղիներ | Բացառիկ մանկավարժներն արժանի են բարձրարժեք որակավորումների։ Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական աստիճանը տրվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ մշակված եռակիսամյակ ծրագրով, որն ավարտում են նախկինում ուսուցչական կրթություն չունեցող թեկնածուները։ Ուսուցչի որակավորման 30 կրեդիտով դասընթացը հավատարմագրված ծրագիր է, որը Հայաստանի ամբողջ տարածքում որակավորում չունեցող մասնագետներին թույլ է տալիս ստանալ հավաստագրում և զարգացնել իրենց մանկավարժական հմտությունները։ | Ֆորմալ մանկավարժական կրթություն չունեցող ծրագրի մասնակիցներ, հավաստագրում ստանալ ցանկացող գործող ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ | Մագիստրոսական ծրագիր՝ առաջին խումբը մեկնարկել է ԵՊՀ-ի հետ · Որակավորում՝ ընդգրկված են հարյուրավոր ուսուցիչներ ամբողջ երկրից · Հայաստանի ուսուցչական կազմի որակավորման ամրապնդում |
| Կրթությունն արտակարգ իրավիճակներումԱրագ արձագանք և դիմակայունություն | Հենվելով անցած ճգնաժամերին արձագանքելու մեր փորձի և փորձագետների ցանցի վրա՝ կիրառում ենք սոցիալ-հուզական ուսումնառությունն ու հոգեբանական տրավման հաշվի առնող դասավանդումը՝ արտակարգ իրավիճակներից տուժած աշակերտներին հասնելու համար։ Գործընկերների հետ համակարգում ենք հիմնական կարիքների ապահովումը, ներգրավում հոգեբանական տրավմայի խորհրդատուների, ստեղծում ուսումնառության կենտրոններ և տեղահանված աշակերտներին ինտեգրում նոր դպրոցներում։ Մենք նաև առաջ ենք մղում քաղաքականություններ, որոնք ճգնաժամերի ընթացքում դպրոցները դարձնում են ապահով վայրեր։ | Արտակարգ իրավիճակներից տուժած երեխաներ և ընտանիքներ, ընդունող դպրոցներ ու համայնքներ, պետական և հասարակական մարդասիրական գործընկերներ | ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ համագործակցությամբ ապահովվել է Արցախից տեղահանված ~20,000 երեխաների կրթության շարունակականությունը 2020–2023 թթ · Teach For All-ի՝ արտակարգ իրավիճակներում կրթության համաշխարհային աշխատանքի համատեղ առաջնորդում · Դաշինքի ստեղծում՝ հանրակրթական դպրոցները ճգնաժամերի ընթացքում կրթության, սնուցման և հոգեկան առողջության կենտրոնների վերածելու համար · Համաշխարհային բանկի հետ ընտրված դպրոցներում հոգեկան առողջության ու հոգեսոցիալական աջակցության ինտեգրման զարգացում՝ Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված ավելի քան 2,600 աշակերտի համար։ Ավելի քան 200 մենթոր մինչ այժմ իրականացրել է 62,000 դասալսում։ Ուսուցիչների 97%-ը, տնօրենների 99%-ը և դպրոցական հոգեբանների 99%-ն այժմ համաձայն է, որ երեխաների հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունն ու ակադեմիական առաջադիմությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ձևավորվել է արտակարգ իրավիճակներում կրթության 53 համակարգողների մշտական ցանկ, ստորագրվել է արտակարգ արձագանքի համաձայնագիր և մշակվել ութ պատրաստի պարապմունքից բաղկացած «Սոցիալ-հուզական ուսումնառությունն արտակարգ իրավիճակներում» գործիքակազմ։ |
| Ուսումնառության բացերի լրացում և դպրոցին պատրաստվածություն | Լրացնում է հետ մնացած աշակերտների ուսումնառության բացերը և երեխաներին պատրաստում առաջին դասարան անցնելուն։ Լրացնող դասերն անցկացնում են վերապատրաստված ուսուցիչները՝ շարունակական մենթորությամբ, հայտորոշիչ ու ամփոփիչ գնահատմամբ և ծնողների կառուցվածքային ներգրավմամբ, որպեսզի ընտանիքները մասնակից լինեն։ Իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ | Գրագիտության և թվաբանական հմտությունների՝ դասարանի մակարդակից ցածր արդյունքներով աշակերտներ, ապագա առաջին դասարանցիներ, փորձված լրացնող մեթոդաբանություն փնտրող ուսուցիչներ, ծնողներ, ուսումնառության բացերի լրացման համար պատասխանատու ազգային հաստատություններ | Ութ գործընկեր դպրոց · Լրացնող դասերին ընդգրկված 902 աշակերտ · Մենթորություն ստացած 64 ուսուցիչ · Գնահատված 646 աշակերտ, ներգրավված 654 ծնող · Գրագիտության 37% և թվաբանական հմտությունների 52% բարելավում · Ուսուցիչների 98%, ծնողների 93%, տնօրենների 100% գոհունակություն · Ուսուցիչների 97%-ը մեթոդաբանությունն ավելի արդյունավետ է համարում ավանդական արտադասարանական ուսուցումից · «Բարև՛, դպրոց» նախապատրաստական ծրագիր՝ ութ դպրոցների մոտ 160 ապագա աշակերտի համար |
| Համաշխարհային հարթակ՝ MindX ֆորում, փոխանակումներ, սփյուռք | Մանկավարժների, տեխնոլոգների և քաղաքականություն մշակողների համախմբում կրթական նորարարության, կրթության մեջ ԱԲ-ի և համակարգային բարեփոխումների շուրջ, Հայաստանի ու արտերկրի հաստատությունների միջև փոխանակումների, համատեղ հետազոտությունների և ուսումնական ծրագրերի համատեղ մշակման զարգացում, սփյուռքի տաղանդների, մենթորության և բարեգործության համախմբում։ | Համաշխարհային կրթության առաջնորդներ և հետազոտողներ, ամերիկահայ և սփյուռքի համայնքներ, գործընկեր համալսարաններ ու հաստատություններ | Հիմնական համաժողով՝ MindX ֆորում · Ուսուցիչների և առաջնորդների փոխանակումներ, համատեղ հետազոտություններ, տեխնոլոգիաների փոխանցում · Սփյուռքի մենթորական ցանցեր և կամավորների համախմբում |
Այս ծրագրերը ձևավորած գաղափարներն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար ծանոթացե՛ք «Համախմբված. տասը դաս կրթության և առաջնորդության մասին».

