Հայաստանի կրթական նախաձեռնություն (ՀԿՆ)


ՀԿՆ-ում մենք նախագծում ենք կրթական հեղափոխություն։ Տեղական մակարդակում տասնամյա ներազդեցությունից հետո մենք դարձել ենք համապետական համակարգային փոփոխություն առաջ տանող նախաձեռնությունների էկոհամակարգ։ Մենք աստիճանական առաջընթաց չենք սպասում։ Կառուցում ենք աշխարհին թռիչքով առաջ անցնող համակարգ՝ համարձակ, ռազմավարական և ապագային միտված։ Անհավասարության արմատներին անդրադառնում ենք բոլոր կողմերից՝ զարգացնելով առաջնորդներ, վերաիմաստավորելով դպրոցները, ձևավորելով հանրային քաղաքականություն և խթանելով նորարարությունը։ Մենք կառուցում ենք խնդիրներ լուծողների շարժում՝ պատրաստ վերաշարադրելու ազգի ապագան։ Եվ սա դեռ սկիզբն է։

Տեսլական

Հայաստան, որը կրթության ոլորտում թռիչքային աճ է գրանցում աշխարհում, որպեսզի յուրաքանչյուր երեխա բարգավաճի։

Առաքելություն

Հայաստանի կրթական նախաձեռնությունն իր նախաձեռնությունների էկոհամակարգի միջոցով փոխակերպում է Հայաստանի կրթության համակարգը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխա, անկախ հանգամանքներից, ստանա իր լիարժեք զարգացմանը նպաստող կրթություն։

Մեր տեսլականը. կրթությունը փոխակերպում է ազգը

Հայաստանը բախվում է խորը անհավասարությունների. գյուղական ու սահմանամերձ համայնքները հետ են մնում, տաղանդները մնում են չբացահայտված, իսկ մի սերունդ վերապրել է ճգնաժամ ճգնաժամի հետևից։ Մեր տեսլականը փոխակերպում է այս իրականությունը. Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ հանգամանքներից, բացահայտում է իր ամբողջ ներուժն ու ապրում ընտրության հնարավորություն ունեցող կյանքով։ Սահմանամերձ գյուղերի դասարանները նույնքան հզոր և նորարար են, որքան Երևանինը կամ աշխարհի ցանկացած այլ մայրաքաղաքինը։ Կրթությունը դառնում է Հայաստանի աճը սնուցող մեծ հավասարեցնող ուժ։

Մենք հրաժարվում ենք բավարարվել «բավական լավ»-ով։ Թռիչքային առաջընթացը մեզ համար փոխաբերություն չէ. այն ռազմավարություն է։ Նախորդ դարի համար կառուցված համակարգերին դանդաղ հասնելու փոխարեն Հայաստանը կարող է կառուցել հաջորդ դարին անհրաժեշտ համակարգը՝ անհատականացված, տեխնոլոգիաներով հզորացված, առաջնորդությամբ ուղղորդվող և ի սկզբանե արդար։

Մենք անզիջում ենք այս առաքելությունն իրականացնելիս։ Մեր հանձնառությունը համապետական է և երկարաժամկետ։ Հավատում ենք, որ կրթական արդարությունը բարգավաճ և անվտանգ Հայաստանի հիմքն է։

Ինչպես ենք աշխատում. համակարգային փոփոխության վեց լծակ

Համապետական կրթական վերածնունդը պահանջում է խնդրին միաժամանակ մի քանի ուղղությամբ անդրադառնալ։ Մեր աշխատանքը կառուցված է փոխադարձաբար ամրապնդող վեց հանձնառությունների շուրջ՝

  1. Կրթության փոխակերպումը խթանելու համար՝ ձևավորել ուսուցիչների, տնօրենների և քաղաքականություն մշակողների պատրաստման ամուր շղթա։
  2. Մշակել, փորձարկել և ընդլայնել առաջադեմ կրթական մոդելներ, որոնք բարելավում են աշակերտների ուսումնառության արդյունքները, զարգացնում քննադատական մտածողությունը, ստեղծարարությունն ու ապագային պատրաստ հմտությունները և նորարարության օրինակներ են հանդիսանում Հայաստանում ու աշխարհում։
  3. Ստեղծել և գործարկել նորարարական դպրոցներ, ներառյալ այնպիսիք, որոնք առաջադեմ տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, ինտեգրում են անհատականացված ուսումնական միջավայրում։
  4. Առաջ մղել կրթական հավասարությունը՝ ռեսուրսներն ու միջամտությունները կենտրոնացնելով առավել մեծ կարիքների վայրերում, որպեսզի բոլոր երեխաները՝ բոլոր մարզերից և միջավայրերից, հաջողելու արդար հնարավորություն ստանան։
  5. Իրականացնել հետազոտություններ և մշակել քաղաքականություն, այդ թվում՝ մեր Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով, պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ փաստահեն բարեփոխումները հիմնավորելու և պաշտպանելու համար։
  6. Զարգացնել ռազմավարական գործընկերություններ և համաշխարհային փոխանակում՝ ներգրավելով հայկական սփյուռքը, տեղական ու միջազգային կրթական կազմակերպությունները և համաշխարհային ցանցերը՝ Հայաստանի կրթության համակարգին ռեսուրսներ, գիտելիք ու գործընկերություններ բերելու և մեր սովորածն աշխարհի հետ կիսելու համար։

Մեր էկոհամակարգը

Մենք առաջնորդներ ենք զարգացնում համակարգի բոլոր մակարդակներում՝ դասարանից մինչև տնօրենի աշխատասենյակ, տեղական համայնքներից մինչև պետական կառավարման կառույցներ։ Մեր էկոհամակարգը ներառում է՝

Դասավանդի՛ր հանուն Հայաստանի

Կրթական առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորում՝ առաջնորդության զարգացման խստապահանջ երկամյա ծրագրով՝ բացառիկ երիտասարդ առաջնորդներին ուղղորդելով սակավ աջակցություն ստացող դասարաններ։ Սա մեր տաղանդների զարգացման հիմնական շարժիչն է։

Իմանալ ավելին →

Սերունդ (նախաձեռնություն)

Մեր աշխատանքը դպրոցական մակարդակում ունի երկու ուղղություն՝ «Սերունդ» դպրոցի փոխակերպման ծրագիրը, որն այժմ կոչվում է «Կատալիստ»՝ փոխակերպում է գործող հանրակրթական դպրոցները զարգացնելով առաջնորդություն բոլոր մակարդակներում՝ աշակերտների, ուսուցիչների, տնօրենների ու ծնողների, և «Սերունդ» ծրագիրը՝ մեր առաջատար նորարարական դպրոցական ծրագիրը, որում արհեստական բանականությունը ներդրված է հիմքից և ստեղծվում է որպես վերարտադրելի մոդել։

Իմանալ ավելին →

Կայծ

«Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատոր է։ Այն արագացնում է կրթական նորարարությունը՝ մեր շրջանավարտներին և գործընկերներին հնարավորություն տալով մեկնարկելու բեկումնային լուծումներ՝ ստարտափներից մինչև շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք կրթական ու սոցիալական մարտահրավերներին արձագանքում են նոր մոտեցումներով։

Իմանալ ավելին →

Հանրային քաղաքականության լաբորատորիա

Փաստահեն կրթական քաղաքականություն մշակելու համար՝ քաղաքականության ապագա առաջնորդներին զինելով տվյալներով և փորձագիտությամբ, որպեսզի ապահովվի համակարգային փոփոխության ինստիտուցիոնալացումը պետական մակարդակում:

Իմանալ ավելին →

Ուսուցչական առաջնորդության մագիստրոսական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր

Ուսուցչի մասնագիտական մակարդակի բարձրացում՝ առաջատար տեղական և միջազգային համալսարանների հետ մշակված բարձրագույն աստիճանի ու հավաստագրման ծրագրերով։

Իմանալ ավելին →

Կրթությունն արտակարգ իրավիճակներում

Տրավման հաշվի առնող դասավանդման և սոցիալ-հուզական ուսումնառության կիրառմամբ աջակցություն ճգնաժամից տուժած աշակերտներին։

Իմանալ ավելին →

Ուսումնառության բացերի լրացում և դպրոցին պատրաստվածություն

Տարիքակիցներից հետ մնացած աշակերտներին իրենց դասարանի մակարդակին հասցնելը և դպրոց սկսելուն նախապատրաստելը՝ լրացուցիչ ուսուցման, հայտորոշիչ գնահատման, ուսուցիչների մենթորության և ընտանիքների համակարգված ներգրավման միջոցով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մշակված և համապետական ներդրման համար նախատեսված մոտեցմամբ։

Իմանալ ավելին →

Համաշխարհային հարթակ և սփյուռքի ներգրավում

Ոլորտի համախմբում MindX ֆորումի նման նշանակալի միջոցառումների միջոցով, հայ և միջազգային մանկավարժների գաղափարական փոխանակումների իրականացում, և սփյուռքի տաղանդների ու ռեսուրսների համախմբում առաքելության շուրջ։

Իմանալ ավելին →

Այս բաղադրիչները մեկուսացած չեն գործում. դրանք ամրապնդում են միմյանց՝ որպես միասնական շարժում։ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ում պատրաստված ուսուցիչը կարող է «Սերունդ»-ում դառնալ դպրոցի փոխակերպման առաջնորդ, ապա «Կայծ»-ի միջոցով հիմնել նորարարական կրթական նախաձեռնություն և հետագայում մեր Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով մասնակցել համապետական քաղաքականության մշակմանը։ Առաջնորդության այս ուղին ապահովում է, որ դասարանի կարճաժամկետ ազդեցությունը վերածվի երկարաժամկետ համակարգային փոփոխության։