Ով ենք մենք

Կրթության նոր ուրվագիծը


Հայաստանի Կրթական Նախաձեռնությունը (ՀԿՆ) շարժում է՝ հստակ, հավակնոտ առաքելությամբ. վերաիմաստավորել հանրային կրթության ապագան Հայաստանում։ Հենվելով «Դասավանդի՛ր Հանուն Հայաստան» հիմնադրամի տասնամյա փորձառության վրա՝ ՀԿՆ-ն միավորում է մի շարք ծրագրեր մեկ տեսլականի շուրջ՝ նպաստելու կրթական արդարությանը, խթանելու նորարարությունը և իրականացնելու համակարգային բարեփոխումներ՝ սկսած դասարաններից մինչև պետական քաղաքականություն։

Ինչու՞ ՀԿՆ

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի»-ն հեղափոխեց ուսուցչական առաջնորդության ոլորտը։ Միևնույն ժամանակ, մեր առաքելությունը վաղուց գերազանցում է մեկ ծրագրի սահմանները։ ՀԿՆ-ն միավորող ուժ է մի համապարփակ ցանցի, որի նպատակն է՝

Կառուցելով տասնամյակի ազդեցության հիմքի վրա (ավելի քան 60,000 շահառու աշակերտ և համագործակցություն Հայաստանի մարզային դպրոցների 20%-ի հետ), ՀԿՆ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ բնակության վայրից, ստանա բարձրորակ, ժամանակակից և մրցունակ կրթություն։

  • Հզորացնել ուսուցիչներին

    «Դասավանդի՛ր Հայաստան»-ի Ուսուցչական Առաջնորդության ծրագրի և հավաստագրված այլընտրանքային վերապատրաստումների միջոցով։

  • Վերաիմաստավորել հանրային դպրոցները

    «Սերունդ» բարեփոխման ծրագրի և առաջադեմ «Սերունդ դպրոցների» միջոցով։

  • Խթանել նորարարությունը

    «Կա՜յծ Նորարարության Աքսելերատորի» միջոցով, որը առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում՝ կրթական նախաձեռնությունների համար։

  • Քաղաքականություն ձևավորել

    «Հանրային քաղաքականության լաբորատորիայի» և շրջանավարտների նախաձեռնած բարեփոխումների միջոցով։

  • Համակարգել համագործակցությունը

    «405 կրթական դաշինքի» շրջանակներում՝ միավորելով ոլորտի հիմնական դերակատարներին։

Տեսլական

Վերածել Հայաստանը կրթական նորարարության գլոբալ օրինակելի մոդելի՝ որտեղ յուրաքանչյուր երեխա՝ երկրի յուրաքանչյուր անկյունում, ստանում է բարձրակարգ կրթություն, որն ուժեղացնում է ոչ միայն անհատներին, այլև՝ ողջ ազգը։

Առաքելություն

Վերաիմաստավորել և նպաստել Հայաստանի հանրային կրթության համակարգը՝ միավորելով նորարարական ծրագրեր, խթանելով քաղաքական բարեփոխումներ և հաստատելով կայուն մոդելներ՝ վերափոխելու կրթությունը ապագա սերունդների համար։

Մեր արժեքները

  • Նորարարություն

    Մենք չենք բավարարվում առկա իրականությամբ․ աջակցում ենք համարձակ գաղափարների, որոնք վերաիմաստավորում են հնացած կրթական համակարգերը և կրթության ապագայի մասին պատկերացումները։

  • Արդարություն

    Մենք բարձրաձայնում ենք կրթական անարդարությունները և ձևավորում ենք համակարգեր, որոնք գործում են յուրաքանչյուր սովորողի համար ամենուր։

  • Հայրենասիրություն

    Մեզ առաջնորդում է Հայաստանի հանդեպ սերը։ Մենք հավատում ենք, որ կրթությունը մեր ինքնության, տոկունության և ազգային հզորության հիմքն ու ճանապարհն է։

  • Գերազանցություն

    Մենք միշտ բարձր նշաձող ենք սահմանում. ռազմավարությունը, արդյունքները և հաշվետվողականությունը պարզապես գործելաոճ չեն, այդ կերպ մենք ստանձնում ենք պատասխանատվություն մեզ վստահած մարդկանց առջև։

  • Հավաքական առաջնորդություն

    Մենք ստեղծում ենք համագործակցություններ համայնքների, համակարգերի և սերունդների միջև՝ ապահովելով երկարաժամկետ համատեղ արդյունքներ։

  • Նախաձեռնողականություն

    Մենք մարդկանց տալիս ենք իրական հնարավորություն հենց հիմա գործելու և առաջնորդելու՝ համոզված լինելով, որ նախաձեռնողականությունը, պատասխանատվությունն ու վստահությունը իրական փոփոխության հիմքն են։

Մեր ծրագրերը

Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի

Մենք հավաքագրում և զարգացնում ենք երիտասարդ, նպատակասլաց առաջնորդների՝ դասավանդելու մարզային հանրային դպրոցներում։

Ավելին →

Սերունդ

Սերունդ Բարեփոխման Ծրագիր՝ հանրային դպրոցների վերաիմաստավորում՝ բարձր ազդեցություն ունեցող, նորարարական և ամբողջական զարգացման կենտրոնների։ Սերունդ Դպրոց՝ հանրային կրթության նպատակը և մոտեցումները վերաիմաստավորող դպրոցների ցանց։

Մագիստրոսական ծրագիր

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ և գործում է 2021 թվականից ի վեր։ Այս ծրագիրը ուսանողներին տալիս է ուսուցչի որակավորում և Ուսուցիչ-առաջնորդի մասնագիտացում՝ առաջինն իր տեսակի մեջ Հայաստանում։

Ավելին →

Կա՜յծ նորարարության աքսելերատոր

Խթանում է նորարական լուծումները և զարգացնում կրթական առաջնորդների հնարավորությունները։

Ավելին →

Հանրային քաղաքականության լաբորատորիա

Իրական լծակներ է տալիս մեր շրջանավարտներին՝ ներառական և արդյունավետ կրթական քաղաքականություն ձևավորելու համար։

Ավելին →

405 կրթական դաշինք

Միավորում է Հայաստանի առաջատար կրթական կազմակերպություններին՝ մեծացնելու համատեղ ազդեցությունը միասնական ռազմավարության ձևավորելու միջոցով։

Ավելին →

Հայաստանի Կրթական Նախաձեռնությունը միայն անուն չէ։ Դա շարժում է՝ նորարարությունը, կայունությունն ու հավասարությունը կրթության մեջ համակարգված կերպով իրականություն դարձնելու։

Մեր ներազդեցությունը

550+
շրջանավարտ՝ փոփոխությունների կենտրոնում
60,000+
աշակերտ՝ Հայաստանի աշակերտների 20%-ը
150+
դպրոց՝ մեր գործընկերները
70%
շրջանավարտ շարունակում է գործունեությունը կրթական ոլորտում

Միացե՛ք մեր շարժմանը

Կերտի՛ր Հայաստանի ապագան կրթության միջոցով

Մենք կոչ ենք անում ապագայի տեսլական ունեցող առաջնորդներին, բարերարներին, նորարարներին և փոփոխություն իրականացնողներին միանալ մեզ՝

  • Չափելիորեն ընդլայնելու մեր «Դասավանդի՛ր Հանուն Հայաստան» ծրագրի շրջանակը՝ կերտելով կրթության ապագա առաջնորդներ։
  • Հիմնելու «Սերունդ» դպրոցներ ամբողջ Հայաստանում՝ որպես վերափոխող հանրային կրթության ազգային մոդելներ։
  • Խորացնելու մեր համագործակցությունը կառավարության հետ՝ առաջ մղելու համարձակ, ապացույցների վրա հիմնված կրթական բարեփոխումներ։
  • Դիրքավորելու ՀԿՆ-ն որպես համակարգային, հավասարության վրա հիմնված կրթական վերափոխման գլոբալ չափանիշ։

Հիմա է ձեր պահը՝ ներդրում կատարելու այն գաղափարների, դպրոցների և առաջնորդների մեջ, որոնք կսահմանեն Հայաստանի ապագան։